Երևանի մետրոյում էլեկտրամատակարարման խափանում է, գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
07.09.2022,
14:38
Երևանի մետրոյում էլեկտրամատակարարման խափանում է, գնացքներն անցել են միակողմանի երթևեկության
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամը 13:10-ին սահմաններում, Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը», – նշել է Խաչատրյանը Facebook–յան իր էջում։–0–