Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
06.12.2022,
19:21
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետում, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեղչական մարմինը։
Դիտարկման արդյունքում հայտաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․ սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն:
«Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-