Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի անունով դասասենյակ է անվանակոչվել (ՖՈՏՈ)

06.09.2021, 20:17
Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի  անունով դասասենյակ է անվանակոչվել.ՖՈՏՈ
Երևանի դպրոցներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված հրամանատարի  անունով դասասենյակ է անվանակոչվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 157 դպրոցում։

 - рис.1

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

 - рис.2

Փոխգնդապետի ծննդյան 39-ամյակի առիթով Նուբարաշենի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո, որին մասնակցել են Խաղաղապահ բրիգադի հրամանատարը, զորամասի զինծառայողներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու ընկերները։

Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: -0-