Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ

15.10.2019, 16:07
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ:
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները դադարեցված են) մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ։

«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահազանգ չի ստացվել», – նշվում է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ։

«Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։ ՃՏՊ–ն ոստիկանությունում չի գրանցվել։ Կայքի Youtube ալիքում հայտնվել է մոր և երեխայի մասնակցությամբ հարցազրույցը, որոնք պատմում են կատարվածի մասին։ Սանասարյանն իր հերթին հերքում է տարածված տեղեկությունը` նշելով, որ դա «հերթական սուտ է», և երեխան, քարի վրայից թռնելով, դիպել է մեքենային և վայր ընկել։–0–