Բերքաբերի մոտ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ ՊՆ
19.06.2025,
12:28
Այսօր Բերքաբերի մոտ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բերքաբերի մոտ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
«Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն», – նշվում է հաղորդագրության մեջ։