Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
19.06.2025,
10:41
Նախօրեից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեից անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան:
Ծնողները գիշերել են պողոտայում, այս պահին դրա մի հատված դեռ փակ է։
Անհետ կորածների հարազատները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից հեռացնելու որոշումը։
Նշենք, որ Աբազյանը, Փաշինյանի որոշմամբ, հունիսի 18–ին ազատվել է պաշտոնից։
Հարազատները նշում են, որ Աբազյանի հետ բավականին աշխատանք է իրականացվել անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, և այժմ, նրա պաշտոնանկությունից հետո, նրանք չգիտեն, թե ով է շարունակելու այդ աշխատանքը։