Որպես անհետ կորած որոնվող 23–ամյա աղջիկը հայտնաբերվել է
11.07.2024,
13:02
Որպես անհետ կորած որոնվող 23–ամյա Զինա Սարկիսովան հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2001 թ. ծնված Զինա Սարկիսովայի անհետ կորելու մասին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, իրացնելով ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին Զինա Սարկիսովային Կապան քաղաքում հայտնաբերել և ներկայացրել են Կապանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

