Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է ՀՔԾ–ում

14.01.2020, 18:56
Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է ՀՔԾ–ում
Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է ՀՔԾ–ում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Աթանեսյանը, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակում է հարցաքննվել Գասպարյանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվեց ՀՔԾ–ի հետ, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկատվությունը։ 

Սեպտեմբերի 18–ին Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։-0-