Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում

02.06.2023, 16:17
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն, հայտնեց աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մեր ընդդիմախոսները պայքարում են կամ փորձում են պայքարել մեր դեմ հիմնականում ֆեյքերի և ֆեյք լուրերի օգնությամբ։ Փորձում ենք ստեղծել լուրջ և լավ մեխանիզմներ։ Այդ ֆեյք նյուզերը ստեղծել են բավականին լուրջ խնդիրներ պետական ապարատի համար, քանի որ գերատեսչությունը ստիպված էր օրվա մի մասը կամ ամբողջ օրը ծախսել հերքումների վրա», – ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ ստեղծվում են արձանագրություններ օպերատիվորեն այդ երևույթների դեմ պայքարելու համար և մշակված ռազմավարության շրջանակում։–0–