Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած, հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնից
Վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։00–ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը։