ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով

30.04.2021, 18:37
Վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված  հողերի փորման և  բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար: 

Ներկա պահին ընկերության հիմնական գործունեությունն է դիզելային վառելիքի ներմուծումն ու մեծածախ վաճառքը. ընկերությունը մասնագիտանում է նաև շինարարության, շինանյութերի և պարարտանյութերի առևտրի մեջ: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորումը և հետագա համագործակցությունը կնպաստեն «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ի ակնկալվող նախագծերի բարեհաջող իրականացմանը, տեղական շուկայում նրա դիրքերի ամրապնդմանը և ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնմանը: 

Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Հաճախորդի պահանջներից ելնելով՝  Բանկը հնարավորություն ունի առաջարկելու իր գործընկերներին արդյունավետ գործիքներ՝ նախատեսված ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի լուծման համար` բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական ​​մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես-գործունեության առանձնահատկությունները: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–