ՎՏԲ-Հայաստան Բանկը անցկացրեց ապառիկ վարկավորման ակցիայի նախաամանորյա խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց ապառիկ վարկավորման ակցիայի արդյունքները, որը մեկնարկել էր «Սև ուրբաթ» - ի օրը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
2019թ.–ի դեկտեմբերի 27–ին տեղի ունեցավ նախատոնական խաղարկության հեռարձակում՝ Բանկի ֆեյսբուքյան էջով: Պատահականության սկզբունքով որոշվեցին 7 մասնակիցներ և շահեցին ակցիայի ընթացքում ձևակերպած վարկային պարտավորությունների ամբողջական մարում` մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ 29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00:00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն ստացան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–