Ucom–ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը կալանավորվել է. պարզում ենք իրավիճակը

03.05.2020, 23:59
Ucom–ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը կալանավորվել է. պարզում ենք իրավիճակը
Ucom–ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը կալանավորվել է. պարզում ենք իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու` դատախազության միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Խաչատրյանը մեղադրվում է փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նրա պաշտպաններն այդ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ ապրիլի 30–ին Խաչատրյանների գրասենյակներում և բնակարաններում անցկացված խուզարկությունների ժամանակ չի հայտնաբերվել քրեական գործունեության որևէ հետք։

Ավելի վաղ Գուրգեն Խաչատրյանը` ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ով «Գալաքսի» ընկերությունների խմբի փաստացի սեփականատերն է, հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են օտարել Ucom–ն ու հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։ Դրան ի պատասխան` վարչապետի մամուլի քարտուղարը մեղադրեց Խաչատրյանների ընտանիքին «մաֆիոզ համակարգին» հարելու մեջ։

Загружается новость ... "Лево"

«Այն, ինչ հետևեց Խաչատրյանների հայտարարությունից հետո, վկայում էր այն մասին, որ կալանքն անխուսափելի է` հատկապես հաշվի առնելով դատարանների շուրջ տեղի ունեցող գործընթացները», – ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, հունվարի 14–ից Խաչատրյանի նկատմամբ կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին։ Մինչև հիմա խափանման այս միջոցը համարվում էր բավարար` պատշաճ վարք ապահովելու, ինչպես նաև թույլ չտալու համար, որպեսզի Խաչատրյանը փախչի։

«Սակայն հանկարծ` հայտարարությունից հետո (Գուրգեն Խաչատրյանի, խմբգր.), որոշում ընդունվեց, որ նա կխոչընդոտի քննությանն, ու նրան պետք է կալանավորել», – ասաց Սարգսյանը։

Խաչատրյանի արձագանքը 

Գուրգեն Խաչատրյանն այսօր տարածել է հայտարարություն, որում նշել է, որ եղբայրների հետ ուսանողական տարիներից զբաղվել է ձեռներեցությամբ։

Սակայն այս պահին նրանց մտահոգում է 3 հազար ընտանիքների ճակատագիրը, «քանի որ դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում, որտեղ մանիպուլատիվ բոլոր միջոցները կիրառվում են հաջողած բիզնեսները կազմաքանդելու, կեղտոտ միֆեր տարածելու ու ահաբեկելու համար»։

«Իրավական գնահատանով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։ Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը», – հայտարարել է Խաչատրյանը։

Դիմելով իր գործընկերներին, համակիրներն և ընկերներին` նա նշել է, որ նրանք հաղթահարել են բազմաթիվ փորձություններ, և սա հերթական փորձությունն է, որը ևս կհաղթահարեն։–0–