Տիգրան Վիրաբյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ու նշել պատճառը

09.12.2020, 14:56
Տիգրան Վիրաբյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ու նշել պատճառը
Տիգրան Վիրաբյանը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ու նշել պատճառը
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Загружается новость ... "Право"

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից», – նշել է Վիրաբյանը:

Նրա խոսքով, անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իր համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը», – նշել է Վիրաբյանը:–0–