Տեղ գյուղում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները առաջխաղացած դիրքերում են. Փաշինյան

25.07.2023, 18:49
Հունիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից
Տեղ գյուղում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները առաջխաղացած դիրքերում են. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Տեղ գյուղում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները առաջխաղացած դիրքերում են, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ:

«Իմ վերջին հայտարարությունից հետո իրավիճակը չի փոխվել», - ասաց նա:

Հունիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետերից, ինչի հետևանքով վիրավորվել է սահմանապահ ծառայության հայ զինծառայող Արթուր Ազրոյանը։-0-