«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը հանրահավաք կանցկացնի Սոթքում
04.06.2024,
15:56
Վաղը ժամը 18:00-ին Սոթքում հանրահավաք ենք անցկացնելու, հենց Սոթքում է զգացվում սահմանին մոտ լինելը, ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 5-ին հանրահավաք կանցկացնի Սոթքում ։
«Վաղը ժամը 18:00-ին Սոթքում հանրահավաք ենք անցկացնելու, հենց Սոթքում է զգացվում սահմանին մոտ լինելը»,- ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա կարևորեց ուղևորությունը Վարդենիս։ «Սա կարևոր իրադարձություն է, և մենք չենք կարող այն բաց թողնել, սա փողոցային ակցիա չէ, այն առանցքային է», - ասաց Գալստանյանը Երևանում։
Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է այցելել Սյունիք։
Շարժման առաջնորդը հավելեց, որ ուրբաթ կարևոր միջոցառում է նախատեսված՝ չհայտնելով մանրամասներ։

