Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը (ՖՈՏՈ)

11.01.2021, 18:37
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը. ՖՈՏՈ
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցուցադրել է խիտ մառախուղը, որը պատել է Երևանն ու Արարատյան դաշտավայրը։

«Վերևից ամպերի ծով, ներքևից խիտ մառախուղ։ Այսօրվա մայրամուտը Տիգրանաշենից», – նախօրեին գրել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Վաղը ցերեկը մայրաքաղաքում սպասվում է -4...-6, գիշերը` ևս -4...-6, հունվարի 13–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է -3...-5, գիշերը`-2...-4։–0–