«Շոու էր կազմակերպվել վախեցնելու համար». Հայրապետյանն ազատ արձակվեց
04.02.2020,
19:48
«Շոու էր կազմակերպվել վախեցնելու համար». Հայրապետյանն ազատ արձակվեց
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից և լրագրողներին ցույց տվեց զենք կրելու թույլտվությունը։
Հայրապետյանն այսօր բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք կրելու կասկածանքով։
Նրա խոսքով, նա ունի մեկ մարտական զենք և երկու որսորդական հրացան։
Հայրապետյանը հայտարարեց, որ իրեն բերման ենթարկելը շոու էր, որի նպատակն էր վախեցնել իրեն և իր համակիրներին։–0–

