Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
09.06.2021,
20:20
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը։
Նախօրեին ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը վերջնաժամկետ էր ներկայացրել իր մասին հայտարարությունների վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար։ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում էին նրան, որ Սարգսյանը իբր զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։–0–

