«Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս». Սարգսյանը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
11:20
09 Հունիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման ժամանակ վերջնաժամկետ է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին նա ասել է` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սարգսյանը իբր զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։
«Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա», – հայտարարել է Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքով, եթե հայտնաբերեն գոնե մի փաստ, նա կլինի «այս երկրի ամենավերջին մարդը»։
«Հիմար–հիմար խոսում էին Բադենի մասին` չհասկանալով, որ Բադենում կազինոն 19–րդ դարում է եղել։ Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ էդ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ հեռու...իսկ Բադենը առողջարանային, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ։ Ինչ վերաբերում է Մոնակոյին, ես 15 տարի չեմ եղել Մոնակոյում, ընդհանրապես...իսկ դա ամենահեշտն է ճշտել, թող ճշտեն` երբ եմ եղել այնտեղ», – ասել է Սարգսյանը։–0–
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ