397.24
7.09
406.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

Սանոսյան. Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը

12:50
11 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը 2 միլիարդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան – Յաղդան, Սիսիան – Դաստակերտ և Տաթև – Աղվանի հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար։

 Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,ներկայացվող նախագծով առաջարկվում է երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքները։

«Ընդհանուր առմամբ՝ նախագծով 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 609 միլիոն դրամը շինարարական աշխատանքների համար, 25 միլիոն դրամը տեխնիկական հսկողության համար, 19 միլիոնը դրամը հեղինակային հսկողության համար»,- նշեց Սանոսյանը։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց, հետագայում ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ունեցավ։

«Եվ մենք, ըստ էության, տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա իմ ունեցած վերջին տեղեկություններով խնդիրները լուծվել են, և մնացել է 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց վարչապետը։

Սանոսյանն իր հերթին նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում 500 մետրից ավելի քիչ հատված է մնացել և հավանաբար օգոստոսի 12-ից փոսերը կվերացվեն և կարվի ասֆալտապատում։

«Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք, հաջորդ կառավարության նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար»,- ասաց Սանոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:01
04 Հոկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում
23:49
03 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը խոշոր զինատեսակներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանը խոշոր զինատեսակներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
18:46
03 Հոկտեմբերի 2022
Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան. ՍԽԵՄԱ
16:07
03 Հոկտեմբերի 2022
ՀՀ–ում ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
ՀՀ–ում ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
15:04
03 Հոկտեմբերի 2022
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի
14:11
03 Հոկտեմբերի 2022
Հայաստանին փոխանցվել է տեղեկատվություն Ադրբեջանում պահվող 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո
Հայաստանին փոխանցվել է տեղեկատվություն Ադրբեջանում պահվող 17 ռազմագերիների մասին սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո
12:46
03 Հոկտեմբերի 2022
Հայաստանից ՌԴ փորձել են ապօրինի 199 հազար տուփ ծխախոտ տեղափոխել (ՎԻԴԵՈ)
Հայաստանից ՌԴ փորձել են ապօրինի 199 հազար տուփ ծխախոտ տեղափոխել. ՎԻԴԵՈ
12:38
03 Հոկտեմբերի 2022
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Սատանի անիվ» է կառուցվել. քաղաքապետը հանձնարարեց արձանագրություն կազմել
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «Սատանի անիվ» է կառուցվել. քաղաքապետը հանձնարարեց արձանագրություն կազմել
11:38
03 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում ռազմագերիների հետ կապված իր խոստումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում ռազմագերիների հետ կապված իր խոստումը
22:56
02 Հոկտեմբերի 2022
Հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Komando» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
Հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Komando» ջոկատի զինվորականներն են
17:23
02 Հոկտեմբերի 2022
Փաշինյանն արձագանքել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին
Փաշինյանն արձագանքել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին
17:11
02 Հոկտեմբերի 2022
Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք, այն նոր է. ՄԻՊ-ը՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության կադրերի մասին
Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք, այն նոր է. ՄԻՊ-ը՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների գնդակահարության կադրերի մասին