Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
03.08.2021,
14:53
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն քիչ առաջ փոխնախագահ պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, ում թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցությունը։
Քվեարկությունը գաղտնի էր։
Ինչպես հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաայանը, քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր։ Նրանք բոլորն էլ կողմ են քվեարմել Ռուբինյանի թեկնածությանը։
ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Ռուբինյանը մինչև 2019 թ. զբաղեցնում էր փոխարտգործնախարարի պաշտոնում, այնուհետև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն էր։–0–