Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

04.02.2020, 16:41
Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ նախկին նախագահ , նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանությունը չի ներկայացրել հստակ հիմնավորում։ Նրա խոսքով, Հայրապետյանը գտնվում է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

Ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Մամուլի հրապարակումների համաձայն, Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ–ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018թթ.–ին, զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել և մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ։–0–