436.74
4.42
403.98
+2
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը դատարանում հերքեց բոլոր մեղադրանքները, խափանման միջոցի հարցի քննությունը կրկին հետաձգվեց

20:18
01 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուրբաթ հետաձգել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը երկու ամսով կալանքը երկարացնելու դեմ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18–ին որոշեց երկու ամսով երկարացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Միաժամանակ, Քոչարյանի փաստաբանների`գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց։ Հունվարի 29–ին Քոչարյանի պաշտպանները բողոքով դիմեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան խափանման միջոցի մասին որոշումը վերանայելու մասին։

«Պաշտպանությունն ամբողջությամբ ներկայացրեց իր բողոքը։ Ելույթ է ունեցել նաև Քոչարյանը։ Մենք ներկայացրել ենք մեր առարկությունները, սակայն մեր դիրքորոշումն ամբողջությամբ չհասցրեցինք ներկայացնել աշխատանքային օրվա ավարտի պատճառով», – ասաց դատախազ Վահագն Մուրադյանը` նշելով, որ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է փետրվարի 4–ին, ժամը 12։00–ին։

Նա նաև ընդգծեց, որ մեղադրող կողմը պնդում է, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն անթույլատրելի է և նրա կալանքը 2 ամսով հետաձգելն օրինական է։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին ներկայացրեց Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի մանրամասները` նշելով, որ նրա ելույթը տևել է մոտ երկու ժամ։

«Քոչարյանը ներկայացրեց իրավիճակը` սկսած 2008թ.–ի փետրվարի 23–ից։ Մասնավորապես, նա նշեց տեղեկատվության առկայությունն այն մասին, որ Զինված ուժերում աշխատանք է ընթացել հանրահավաքներում զինվորականներին ներգրավելու ուղղությամբ, ինչպես նաև այն, որ պաշտպանության նախարարի տեղակալները և «Երկրապահ կամավորների միության» նախագահի (Մանվել Գրիգորյան, խմբգր.) ևս հակված էին դրան», – ասաց Ալումյանը։

Նրա խոսքով, հիմնելով այս տեղեկատվության վրա` Քոչարյանը ցուցում է տվել ՀՀ պաշտպանության նախարարին (Միքայել Հարությունյան, խմբգր.) ապահովել բանակի չեզոքությունը։

«Ցուցումը տրվել է բանավոր։ Միաժամանակ նշվել է, որ բանակի այն բարձրաստիճան անձինք, ովքեր պատրաստվում են շարունակել ծառայությունը, պետք է հեռու մնան այդ գործընթացներից», – ասաց նա։

Ինչպես տեղեկացրեց Ալումյանը, Քոչարյանը նաև ընդգծել է, որ 2008թ.–ի 0038 գաղտնի հրամանում որևէ անօրինական բան չի եղել։ Փաստաբանը նաև նշել է, որ 0038 դիրեկտիվում չի կարող լինել որևէ ցուցում, որը կարող էր առիթ տալ անօրինական համարել նաև պաշտպանության նախարարի գործողությունները։

«Երկու ժամ տևած ելույթի ժամանակ Քոչարյանը մանրամասն հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները», – նշեց փաստաբանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ
15:46
01 Մարտի 2024
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել է 400 հազ․ դրամ կաշառք․ ՄՍԾ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր են բացահայտվել
Կենսաթոշակի գործի կազմման համար պահանջել ու ստացել են 400 հազ․ դրամ կաշառք
14:50
01 Մարտի 2024
Սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ․ Սուրենյան
Սուրենյանը նշել է, թե ինչ եղանակ է սպասվում մարտին
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ