Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է, թե ինչու է մեկնել Դանիա

05.04.2020, 00:08
Ռևազյանը նշել է, թե ինչու է մեկնել Դանիա
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է, թե ինչու է մեկնել Դանիա
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված առցանց հարցազրույցի ժամանակ նշել է Դանիա հեռանալու պատճառով և արդյոք դա կապվա՞ծ է կորոնավիրուսի հետ, թե՞ ոչ։

Загружается новость ... "Лево"

Մարտի 16–ից Ռևազյանը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն շարունակում է կատարել իր պարտականությունները։
«Ես հղիության 8–րդ ամսում եմ, իմ ընտանիքն ապրում է Դանիայում։ Որոշեցի ֆիզ. արձակուրդս անցկացնել ընտանիքիս կողքին։ Եթե ուզենայի փախնել կորոնավիրուսից, ապա կանեի հակառակը` Դանիայից կգայի Հայաստան, քանի որ այստեղ իրավիճակը շատ ավելի վատ է», – ասել է Ռևազյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ նա չի վստահում առողջապահության հայկական համակարգին` Ռևազյանն ասել է, որ նախօրեին եղել է հիվանդանոցում և այնտեղ չկար սարքավորում, որը կա Հայաստանում։

«Բժիշկներն ուշադիր չեն, ինչպես Հայաստանում, ես պարզապես ուզում էի լինել ընտանիքիս կողքին», – ասել է Ռևազյանը` նշելով, որ շարունակում է աշխատանել հեռահար։–0–