Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը

13.10.2023, 15:33
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը։

«Հաջորդ տարի նախատեսվում է խաղերն անցկացնել հայկական Գյումրիում։ Հուսով եմ, որ չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոք տեղի են ունենում տարածաշրջանում, Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները», – ասել է Պուտինը Բիշքեկում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Նշենք, որ Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հայտարարվել 2026թ.–ին։–0–