Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել

06.12.2021, 16:53
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։-0-