+6
Եղանակը Երևանում
Հայ

«Նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը». Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին

22:21
25 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)  և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց  գործընկեր  Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA) և կոչ են անում իշխանություններին վերանայե վիրավորանքի և զրպարտության համար տուգանք նախատեսող օրինագիծը։

Ինչպես նշվում է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ, 2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ մի նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված  տուգանքների առավելագույն շեմը նախկինից երեք  անգամով։ 

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)  և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց  գործընկեր  Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով այս օրենքը և դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա։

Զրպարտության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ  Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի ներքո մեկնաբանություն էր հրապարակել, որը դիտարկվել էր՝ որպես վիրավորական: Օրենքը  ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Այն սահմանում է, որ «վիրավորանքի» համար առավելագույն տուգանքը կկազմի 5400 եվրո, իսկ «զրպարտության» համար՝ գրեթե 11 հազար եվրո։

Սույն օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել՝ օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո։

«Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է, դրա զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը»,- հայտարարության մեջ նշել է Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս զգուշացրել է օրենքի հետևանքների մասին և իր մտահոգությունը  հայտնել լրատվամիջոցների նկատմամբ դրա ազդեցության վերաբերյալ: ՀԺՄ-ն հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախատեսում է նման տուգանքներ նշանակելիս երկրի և մեղադրյալների տնտեսական վիճակը հաշվի առնելու անհրաժեշտություն։

Այս կապակցությամբ IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է.

«Մենք ՀԺՄ-ի կողքին ենք  ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»:

EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է. «Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ մեր գործընկերների հետ երկխոսելով»:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ