Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
22.12.2021,
17:42
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։-0-