Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն

09.08.2022, 10:08
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության: