Մեզ մոտ անվտանգ է. Հայաստանն անվտանգության 2021թ.–ի վարկանիշի առաջատարն է ԱՊՀ երկրների շրջանում

18.01.2021, 10:37
Մեզ մոտ անվտանգ է. Հայաստանն անվտանգության 2021թ.–ի վարկանիշի առաջատարն է ԱՊՀ երկրների շրջանում
Մեզ մոտ անվտանգ է. Հայաստանն անվտանգության 2021թ.–ի վարկանիշի առաջատարն է ԱՊՀ երկրների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը զբաղեցնում է 11–րդ տեղն աշխարհի երկրների անվտանգության 2021թ.–ի վարկանիշում, որը հրապարակվել է Numbeo պորտալի կողմից` 2020թ.–ի համեմատ իջնելով ընդամենը 2 հորիզոնականով։

Safety Index by Country-2021 վարկանիշում ներառվել է 135 երկիր բոլոր մայրցամաքներից։

Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին (10–րդ հորիզոնական), Ադրբեջանը գտնվում է 32–րդ տեղում, Թուրքիան` 51–րդ, Ռուսաստանը` 52–րդ, իսկ Իրանը զբաղեցնում է 88–րդ հորիզոնականը։

Անվտանգության մակարդակով առաջատարների եռյակում են Քաթարը, Թայվանն ու ԱՄԷ–ն։ Աութսայդերներն են Վենեսուելան (վերջին հորիզոնական), Պապուա Նոր Գվինեան և Հարավային Աֆրիկան։

Numbeo ընկերության ամենամյա վարկանիշը հիմնված է կյանքի որակի հետ կեպված վիճակագրության վրա։–0–