«Մենք կտանք նրանց այդ հնարավորութունը». ընդդիմությունն այսօր ԱԺ–ում հանդես կգա հայտարարությամբ
25.05.2022,
11:22
«Մենք կտանք նրանց այդ հնարավորութունը». ընդդիմությունն այսօր ԱԺ–ում հանդես կգա հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, հայտարարեց, որ ընդդիմությունն այսօր հանդես կգա հայտարարությամբ։
«Մենք կտանք նրանց այդ հնարավորությունը (արձագանքել է Սաղաթելյանն իշխանական խմբակցության հայտարարությանն այն մասին, որ նրանք ընդդիմությանը սպասում են խորհրդարանում, խմբգր.)։ Այսօր հանդես կգանք հայտարարությամբ։ Նրանք ասում են, որ մենք չենք գալիս, կտեսնենք` ով է գալիս, ով`ոչ։ Նրանք խորհրդարանում մեզ հանդիպելու հիանալի հնարավորություն ունեն», – ասաց Սաղաթելյանը։
Խոսելով կառավարական ժամի մասին, որն անցկացվում է ԱԺ–ում չորեքշաբթի օրերին յուրաքանչյուր քառօրյայի շրջանակում` Սաղաթելյանը հայտարարեց. «Ի՞նչ կառավարական ժամի մասին է խոսքը»։
«Կա մեկ օրակարգ` նրանց հեռացման օրակարգը, և կա երկրոդրը` չհրաժարվել մեր կողմից հայտարարված սկզբունքներից», – ասաց նա` նշելով, որ իշխանության ներկայացուցիչները պետք է հայտարարեն, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
Նշենք, որ վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր և արգելափակել են այն։ Այդ հատված են տեղափոխվել ոստիկանական բազմաթիվ ուժեր` վահաններով և սաղավարտներով։ Ակցիաների մեկնարկից հետո առաջին անգամ նրանք կիրառել են վախեցնող մեթոդներ` մահակներով հարվածելով վահաններին։–0–