438.37
4.44
404.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեղրիի բնակիչները դիմավորեցին Փաշինյանին սուլոցներով և վիրավորանքներով (ՎԻԴԵՈ)

12:20
21 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մեղրիի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին սուլոցներով և վիրավորական խոսքերով։

Փաշինյանը նախօրեին մեկնել է Սյունիք` այցելելով մի քանի գյուղ։ Նախօրեին ուշ երեկոյան նա եղել է Կապանում, որտեղ գիշերել է։ Այսօր առավոտյան այցելել է Մեղրի։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «կկատարի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը` անկախ նրանից ուզում է Հայաստանը, թե ոչ» (նախատեսվում է, որ Զանգեզուրի միջանցքն անցնելու է Երևան–Մեղրի մայրուղով` փաստացի «կտրելով» Սյունիքը Հայաստանի մյուս տարածքից, խմբգր.)։ Միաժամանակ Ալիևը սպառնացել է հարցը լուծել ուժով, այդ թվում` հայտարարելով, որ «կվերադարձնի Սյունիքը 101 տարի անց»։

Փաշինյանին Մեղրիում դիմավորեցին սուլոցներով և վիրավորական արտահայտություններով։ Բնակիչները բղավում էին «Նիկոլ դավաճան», «Թուրք Նիկոլ», «Կապիտուլյանտ» և այլն։

«Դավաճան, դու վաճառեցիր Արցախը, իսկ հիմա եկել ես վաճառելու Սյունիքը», «Սյունիքը մեր հողն է», «Սյունիքը մեր հայրենիքն է, մենք այն չենք տա» արտահայտությունների ներքո Փաշինյանը, թիկնապահներով շրջապատված, անցավ ամբոխի միջով։

Նա սուլոցների ներքո դիմեց ներկաներին։

«Մենք մեղավոր ենք, դուք ճիշտ եք, բոլորիցդ ներողություն եմ խնդրում սրա և սրանց համար», – ասաց նա։

Մեղրիի բնակիչները փորձեցին թույլ չտալ Փաշինյանին մտնել քաղաքի կենտրոնական հրապարակ, քանի որ կարծում են, որ ճանապարհը, որի մասին խոսում է Ալիևը, կանցնի հենց Մեղրիի միջով և փորձում են խոչընդոտել դրան։

Ցուցարարների կարծիքով, Փաշինյանը եկել է Սյունիք, որպեսզի տեղում տեսնի տարածքներն ու որոշում կայացնի կամ միջանցքի ստեղծման կամ Սյունիքը հանձնելու մասին (Ադրբեջանին, խմբգր.)։

Դեկտեմբերին սյունեցիները թույլ չտվեցին Փաշինյանին մտնել մարզ` փակելով մայրուղին։ Այդ ժամանակ Փաշինյանն այցելեց միայն Սիսիան։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ