Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար

08.01.2021, 16:56
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10–ին հրավիրում է աղոթքի` գերիների և անհայտ կորածների համար

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–