Լավրով. ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը
06.05.2021,
14:55
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Քննարկել ենք համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ և այժմ մշակվում է Երևանի կողմից ևս 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը»,- ասել է Լավրովը։–0–