Կյանքը վիրուսից առաջ և հետո. ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը (ՎԻԴԵՈ)

22.04.2020, 16:42
Կյանքը վիրուսից առաջ և հետո. ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը. ՎԻԴԵՈ
Կյանքը վիրուսից առաջ և հետո. ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակել է նախարարության տեսանյութը, որտեղ ներկայացված է, թե ինչպես են հայ պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը։ 

Загружается новость ... "Лево"

«Շատ կարևոր է, որպեսզի բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը», – նշել է նախարարը: 

Թորոսյան որպես հետգրություն ավելացրել է. մի շատ կարևոր բան է ասում պացիենտներից մեկը, որ նա սկսում է չափսոսալ իր մուծած հարկերի համար, քանի որ տեսնում է, թե ինչպես են դրանք ծախսվում։ 

Հայաստանում ապրիլի 22–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1473 դեպք, առողջացել է 633 մարդ, 24 մարդ, ցավոք, մահացել է։–0–