537.47
6.43
476.52
-2
Եղանակը Երևանում
Հայ

Կրեմլից շնորհավորել են հայ ժողովրդին.Պեսկովը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները

15:56
21 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կրեմլը ցանկանում է, որպեսզի ժողովրդի որոշումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ և հաղթահարել դժվարությունները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները և ինչպիսին է Մոսկվայի տրամադրվածությունը Երևանի հետ փոխգործակցության հարցում։ Պեսկովը վստահեցրել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է տեղեկատվությանը, որը ստացվում է Հայաստանից։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք հիմա վերապրում է երկիրը և դուրս գալ զարգացման կայուն հետագիծ, այդ թվում` Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ ձեռք բերված և ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մոսկվան ողջունում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են։

«Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», – նշել է Պեսկովն` ավելացնելով, որ Հայաստանը Ռուսաստանի մոտ դաշնակիցն ու գործընկերն է։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Նոյեմբերի 2021
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել
21:11
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետևանքով 19–ամյա զինծառայող է զոհվել
19:21
22 Նոյեմբերի 2021
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել
15:15
22 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է կատարվել «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում.ՍԽԵՄԱ
13:29
22 Նոյեմբերի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
12:30
22 Նոյեմբերի 2021
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ
Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվել որպես մեղադրյալ
11:23
22 Նոյեմբերի 2021
Ձմեռ է գալիս. ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով, Երևանում գիշերը սպասվում են սառնամանիքներ
Ձմեռ է գալիս. ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով, Երևանում գիշերը սպասվում են սառնամանիքներ
11:16
22 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 272 նոր դեպք, 1873 մարդ առողջացել է, 30 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 272 նոր դեպք, 1873 մարդ առողջացել է, 30 մարդ մահացել է
10:26
22 Նոյեմբերի 2021
Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ էին, 18 մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ
21:41
20 Նոյեմբերի 2021
Վիվա–ՄՏՍ–ը հաստատել է ԱՄՆ–ի հայցով ընկերությունում իրականացվող ստուգումները
Վիվա–ՄՏՍ–ը հաստատել է ԱՄՆ–ի հայցով ընկերությունում իրականացվող ստուգումները
20:14
19 Նոյեմբերի 2021
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել է նոյեմբերի 16–ին զոհված 3 հայ զինծառայողի մարմին
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել է նոյեմբերի 16–ին զոհված 3 հայ զինծառայողի մարմին
19:00
19 Նոյեմբերի 2021
Ցնցող լուսանկարներ Սևանա լճի հատակից (ՖՈՏՈ)
Ինչպիսի՞ն է Սևանա լճի հատակը, հրապարակվել են ցնցող լուսանկարներ.ՖՈՏՈ