ԿԸՀ նախագահը մեկնաբանել է 2017թ.–ի ընտրակաշառքների մասին հայտարարությունները
25.06.2020,
18:52
Մուկուչյանը մեկնաբանել է 2017թ.–ի ընտրակաշառքների մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանել է 2017թ.–ի ընտրակաշառքների և կեղծիքների մասին հայտարարությունները։
Նշենք, որ Մուկուչյանն այդ ժամանակ զբաղեցնում էր ԿԸՀ նախագահի պաշտոնը։
ԱԱԾ–ն քննում է քրեական գործ 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու մասին, մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Ինչպես հայտարարեց Մուկուչյանը, ԿԸՀ–ն բազմիցս հնարավորություն է ունեցել իր կարծիքը հայտնել ընտրակաշառքների մասին նախընտրական գործընթացների և համապետական ընտրությունների ժամանակ` հիշեցնելով քաղաքացիներին, որ ընտրակաշառք վերցնելը պատժելի արարք է։ Նրա խոսքով, այս գործընթացում արվել է առավելագույնը։
«Ինչ վերաբերում է ընտրակաշառքների և ընտրակաշառքի խոստումների մասին տեղեկատվությանը, ապա համացանցում կան տվյալներ, երբ ԿԸՀ–ն հաղորդում է ստացել այդ մասին և փորձել է առավելագույնս արագ արձագանքել, դիմել ընտրախախտում կատարած կողմերին` կոչ անելով ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես Ընտրական օրենսգրքի խախտում»,– պարզաբանեց Մուկուչյանը։
Նա նշեց, որ բոլոր դեպքերում, երբ գրանցվել են նման հրապարակումներ, հանձնաժողոովը փորձել է համակարգայնացնել դրանք և ներկայացնել իրավապահ մարմիններին։
«Ուզում եմ նշել, որ քանի որ ընտրակաշառքը քրեորեն պատժելի արարք է, ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինները ձևավորել են աշխատանքային խմբեր` նման տեղեկատվությունը հավաքելու և համապատասխան գործողությունների համար», – ընդգծեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե մինչև 2018թ.–ը եղե՞լ են կեղծիքներ ընտրությունների ժամանակ, երբ նա զբաղեցրել է ԿԸՀ նախագահի պաշտոնը` Մուկուչյանը հայտարարեց, որ իր գնահատականները կարող են անդրադառնալ միայն ԿԸՀ–ի գործունեությանը, որը հրապարակում է ընտրությունների արդյունքները սահմանված ընթացակարգով։
«Բոլոր այն տեղամասերի հետ կապված, որտեղից եղել են դիմումներ, բողոքներ, դրանք հրապարակային քննության առարկա դարձել են ԿԸՀ նիստերի ժամանակ: Բոլոր այն գործողությունները, որոնք պարունակել են առերևույթ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, դրանց բոլորով դիմել է իրավապահ մարմիններին», – ասաց Մուկուչյանը։–0–

Загружается новость ... "Лево"