Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
27.02.2024,
12:46
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկման մասնակից չի եղել։
«Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան, դա իմ անձնական կարծիքն է», - լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Սիմոնյանը։
Նա կարծում է, որ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։
«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպաեն, դուք վստա՞հ եք։ Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- ասաց ԱԺ նախագահը։–0–