Հրապարակվել են 2024թ․–ին նորածինների ամենատարածված անունները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականին հանրապետությունում նորածինների ամենահայտնի ու տարածված անունների ցանկը։
Փետրվարի 5-ի դրությամբ ցանկը, ավանդույթի համաձայն, գլխավորում են Նարեն և Դավիթը։ 627 նորածին անվանակոչվել է Նարե, իսկ 1165–ը՝ Դավիթ:
Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում ընդգրկվել են Լուսե (563), Արփի (541), Մարիա (486) և Եվա (369), իսկ տղաների անուններից՝ Նարեկ (835), Հայկ (624), Արեգ (558) և Մարկ (558):
Տղաների անունների մեջ հաճախ հանդիպում են կրճատ անունները՝ Լեո (476 երեխա՝ տասներորդ ամենահայտնի անունը) և Ալեքս (271 երեխա՝ 17-րդ տեղ): Հայտնի օտարերկրյա անուններից են Ռոբերտը (519), Դանիելը (423), Ալենը (176), Էրիկը (59), Ռաֆայելը (97), Ադամը (85), Ալեքսանդր (83), Հենրին (80) և Անրին (75): Տղաների ամենաքիչ տարածված անուններից են Առնոն (67), Մենուան (68) և Հակոբը (70):
Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, օտարերկրյա անունների թվում ամենատարածվածներից մեկը Մարին է (321, 7-րդ տեղ), ինչպես նաև Անգելինան (252), Էլենը (249), Սոֆին (213), Էվան (241), Արիանան (237), Ամելին (229), Ադրիանան (227), Էմիլին (216), Միլան (213), Սառան (203), Լիան (191), Էլինան (180), Միլենան (172), Յանան (172), Նատալին (141), Սոֆյան (133), Արինան (125), Մերին (112), Ադելինան (110), Միլանա (100), Լինան (98), Վիկտորիան (79) և Մոնիկան (76): Ամենաքիչ տարածված անուններից են Մալենան (65), Արմինեն (67) և Ադելը (75):
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի Հայաստանում ծնվել է 33648 երեխա, որից 16034-ը՝ աղջիկ, 17614-ը՝ տղա։