Հրապարակվել է Տրնդեզի կապակցությամբ եկեղեցիներում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը

12.02.2022, 20:36
Հրապարակվել է Տրնդեզի կապակցությամբ եկեղեցիներում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը
Հրապարակվել է Տրնդեզի կապակցությամբ եկեղեցիներում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու և ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում:

Փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորև ներկայացնում ենք ժամանակացույցը:

Փետրվարի 13-ին

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30

Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30

Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00

Загружается новость ... "Лево"

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի - խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները

Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի - միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40:

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30

Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30

ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30

Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30

Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30