ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ «ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի ընտրություն» օրակարգային հարցով, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է ԵՊՀ կառավարիչ-ռեկտոր:
Նշենք, որ այսօր ԵՊՀ ուսանողները բողոքի
ակցիա էին կազմակերպել` բողոքելով բուհի քաղաքականացման դեմ։–0–