433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Մեր նպատակը ԵՊՀ–ի ՔՊ-ականացման դեմն առնելն է. ԵՊՀ–ում ընթանում է բողոքի ակցիա և ռեկտորի ընտրություններ

13:43
17 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԵՊՀ–ում, փակ դռների հետևում, ընթանում են ռեկտորի ընտրություններ։ Միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն է, ով օգոստոսին նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Ընտրություններին զուգահեռ ԵՊՀ–ում ուսանողների բողոքի ակցիա է, ովքեր դեմ են բուհի քաղաքականացմանը։

Ինչպես նշեց ուսանող Տարոն Մանուկյանը, նրանք կոնկրետ անձի հետ խնդիր չունեն, համակարգի դեմ են պայքարում։

«Այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ–ում`մայր բուհում», – ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեցին, որ այսօր ունենան ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։

«Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, դիրքորոշումներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին մենք համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, Սուրեն Պապիկյանն է այդ անձը»,–ասաց նա` նշելով, որ որպես մայր բուհի ուսանող չեն կարող լռել և չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ կարող է Պապիկյան Սուրենը այսօր ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը և բուհի ապագայի հետ կապված որոշումներ կատարել։

Հիշեցնենք, որ նոյեմբերին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը, ով հիմա զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։

«Կարծում եմ, որ ամեն ինչ արվելու է, որ ուսանողի, դասախոսի ազատ խոսքը լռեցնեն։ Մեր նպատակը ԵՊՀ–ի ՔՊ-ականացնելու դեմն առնելն է»,–ասաց Մանուկյանը։

Նա նաև հայտնեց, որ հետագայում ավելի մասշտաբային միջոցառումներ են իրականացնելու։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին