555.06
6.72
478.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Հողերն արդեն պետք է տաս». Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից

15:04
14 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք: Փաստորեն, նա ամբողջ բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում էր և եթե նման հայտարարություն է անում, միգուցե, իսկապես, մտորելու և ինքնախոստովանություն անելու կարիք ունեք: Փաստ է, որ բանակցությունները պատշաճ չեն ընթացել, հանգուցալուծում չեք ապահովել, որի ելքն էլ եղավ պատերազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն արձագանքեց, որ շատ կարևոր հարց է բարձրաձայնվում:

«Եթե այդպիքի հարց է բարձրացվում, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ մի փոքր ավելի շատ փակագծեր բացել։ Առաջին նախագահը ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ և այդ շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին», – ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Նա գաղտնիք բացեց նրանց խոսակցությունից:

«Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018թ.–ի հուլիսին.  մեջբերում՝ «Հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտը: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է», – ընդգծեց Փաշինյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:20
16 Հոկտեմբերի 2021
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Ավանեսյանը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
22:00
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը
21:12
15 Հոկտեմբերի 2021
Աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ աշխատանք է տարվում հաղորդակցության բացման ուղղությամբ. ՀՀ–ն կստանա ճանապարհ դեպի ՌԴ, իսկ Ադրբեջանը` ՀՀ տարածքով դեպի Նախիջևան.ՎԻԴԵՈ
19:08
15 Հոկտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
18:56
15 Հոկտեմբերի 2021
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար, հրապարակվել են աշխատանքի ժամերն ու հեռախոսահամարները
18:05
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են անասնագոմն ու խոտի դեզերը
14:26
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
12:57
15 Հոկտեմբերի 2021
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են (ՎԻԴԵՈ)
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են.ՎԻԴԵՈ
11:46
15 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
11:32
15 Հոկտեմբերի 2021
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է

21:37
14 Հոկտեմբերի 2021
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին