Հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է. Ատոմակայանն ու Ֆիզիկայի ինստիտուտի 24 ժամ թթվածին կարտադրեն

29.10.2021, 12:56

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: 

«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներումթթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–