412.76
4.77
386.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը թույլատրել է Flyone Armenia-ին կատարել Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթեր

22:06
30 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթեր Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ավիաընկերության խորհրդին:

«Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթեր իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանը նշել է, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար և մտադիր են չարտերային չվերթեր գործարկել դեպի Երևան:

Օրերս թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայիսմայօղլուին, հայտնել են, որ 2,5 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կվերսկսեն փոխադարձ չվերթերը: Նախարարի խոսքով, թռիչքներն իրականացնելու է Pegasus Airlines ավիաընկերությունը, որն այս պահին ավարտում է նախապատրաստական աշխատանքները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ