427.88
4.32
402.37
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար.ԱԽ քարտուղար

12:15
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը երբեք չի վարել և չի վարի բանակցություններ իր տարածքով ստեղծվող միջանցքի մասին, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում։

«Ուզում եմ պարզաբանել, որ Հայաստանը երբեք չի առաջարկել և չի առաջարկի որևէ բան միջանցքի մասին, և նա երբեք չի վարել և չի վարի բանակցություններ միջացքի մասին», – ընդգծել է Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև նշել է, որ տարածաշրջանի ճանապարհների և տնտեսական ուղիների ապաարգելափակման հարցը նշված է նոյեմբերի հայտարարության մեջ (որը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, խմբգր.), այն նաև քննարկվել է հունվարի 11–ին Ռուսաստանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ։

«Ուզում եմ վստահաբար ընդգծել, որ ոչ այդ երկու հայտարարություններում, ոչ էլ այդ հանդիպման ժամանակ չի հիշատակվել միջանցքի մասին», – նշել է Գրիգորյանն` ավելացնելով, որ Ադրբեջանը հակառակը մի քանի անգամ հայտարարել է, որ միջանցքի ստեղծումը քննարկվել է։

Գրիգորյանը նաև նշել է, որ վերահաստատել է այս հարցի շուրջ Երևանի դիրքորոշումը իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ և ընտրարշավի ժամանակ պարզաբանել է, որ միջանցքի ստեղծման մասին խոսք լինել չի կարող», – ավելացրել է Գրիգորյանը։

«Դուք գիտեք, որ մենք ձայների մեծամասնությամբ հաղթեցինք վերջին ընտրությունների ժամանակ։ Դա վկայում է այն մասին, որ հայ հասարակությունն ընդունել և ըմբռնել է մեր դիրքորոշումն ու քաղաքականությունը, և նրանք (մարդիկ) աջակցում են մեր դիրքորոշմանը։ Նրանք ևս հասկացան, որ միջանցքի մասին որևէ խոսակցություն չկա», – ավելացրել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է բացել իր ուղիները Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար, բայց ընդգծել է, որ այդ ուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերենության ներքո։

Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ստեղծել «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հիմնական մասի հետ` հատելով ՀՀ տարածքը։ Այստեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, բայց Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակում բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին որևէ ծրագիր չկա և չի կարող լինել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:19
03 Նոյեմբերի 2023
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը․ նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ
10:14
03 Նոյեմբերի 2023
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
15:43
02 Նոյեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում․ ՍԽԵՄԱ
14:43
02 Նոյեմբերի 2023
Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՕ․ Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ՎԻԴԵՈ
09:39
02 Նոյեմբերի 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետդեմից հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների
21:15
01 Նոյեմբերի 2023
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
19:40
01 Նոյեմբերի 2023
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
19:37
01 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
15:20
01 Նոյեմբերի 2023
Այսօրվանից կմեկնարկի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը
Հասարակության շրջանում դժգոհություն էր առաջացրել գույնի ընտրությունը, որը, համաքաղաքացիների կարծիքով, համահունչ չէ մետրոյի ընդհանուր ոճին
14:36
01 Նոյեմբերի 2023
Նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
Հայաստանում նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
12:58
01 Նոյեմբերի 2023
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
12:01
01 Նոյեմբերի 2023
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել