438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կտուգանեն անձնական մեքենաների ղեկին ծխելու համար

21:11
15 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվելու է տուգանք անձնական տրանսպորտային միջոցները վարելու ժամանակ ծխելու համար, ուրբաթ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Նա նշեց, որ փոփոխություններն ուղղված են տուգանային բալերի համակարգի լիարժեք կիրառման ապահովմանը, հնարավոր խախտումների կանխարգելմանը, ինչպես նաև պատժի անխուսափելիության սկզբունքի ապահովմանը։

«Այլ փոփոխությունների հետ մեկտեղ խստացվում է վարչական պատասխանատվությունը անձնական ավտոմեքենայի վարորդի ծխելու համար», – ասաց Ֆիդանյանը։

Նա նշեց, որ ավելի վաղ գործող օրենսդրության համաձայն` նախատեսվում էր վարչական պատասխանատվություն միայն հասարակական տրանսպորտի վարորդների համար, այս դեպքում պատասխանատվություն է նախատեսվելու նաև անձնական մեքենաների վարորդների համար։

Նախատեսվում է, որ նման խախտման համար հանվելու է 1 տուգանային միավոր։

«Մենք այս միջոցը խիստ չենք համարում, քանի որ կան բազմաթիվ դեպքեր, երբ ՃՏՊ–ներ են գրանցվում վարորդի կողմից ծխելու պատճառով, ընդ որում նման ՃՏՊ–ները հաճախ կրում են ծանր հետևանքներ», – ասաց Ֆիդանյանը։

Նա նաև ընդգծեց, որ 2020թ.–ին, 2019թ.–ի համեմատ, ՃՏՊ–ների հետևանքով գրանցվել է 25–30 զոհով ավելի քիչ։

Նա նաև հիշեցրեց, որ տուգանային միավորների համակարգը դեռ լիարժեք չի կիրառվում, բացի այդ ոչ բոլոր մարզերում և ճանապարհներին են տեղադրված տեսահսկման տեսախցիկներ, որոնք թույլ են տալիս գրանցել խախտումները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու