Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի.Փաշինյան

24.08.2021, 12:41
Ըստ Փաշինյանի, Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի
Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի.Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի:

Загружается новость ... "Лево"

Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

«Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ նկատի ունենք, որ զինվորը զինվոր է շաբաթը 7 օր, 24 ժամ, տարին 12 ամիս», ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով ՝ զինվորի գործը չեն տեսնում միայն սահմանի պահպանության մեջ, սահմանի պահպանության  առաքելությունը սահմանապահ զորքերին պիտի վերապահվի։

«Իսկ զինվորը պետք է զբաղվի մարտական պատրաստականության զարգացմամբ։ Մենք նպատակադրվել ենք էական փոխել ժամկետային ծառայության ժամկետները, պահեստազորի վրա մեծ ուշադրություն պիտի դարձնենք», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատադրվել են նաև բարձրացնել ոչ միայն զինծառայողների աշխատավարձերը, այլև ապահովել սոցիալական բոլոր կարգավորումները։

Նա հավելեց նաև, որ պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

«Չկա հարձակում, բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարանններում», - ասաց Փաշինյանը։-0-