Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կրկին կնվազի, ճանապարհների մերկասառույցը կպահպանվի
24.12.2021,
11:03
Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կրկին կնվազի, ճանապարհների մերկասառույցը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ին գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։-0-